Բարի գալուստ
«ՀԱԷԿ»-ի շինարարական վարչությունը հիմնադրվել է 1969թ. «Հիդրոէներգաշին» միավորման կազմում` հատուկ ՀՀ Ատոմակայանի շինարարությունն իրականացնելու նպատակով: 2004թ.-ին, որպես վերջինիս իրավահաջորդ, «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն սեփականաշնորհվել է: 1969թ.-ից սկսած` շինարարական կենսագրությունը շարունակվել է մինչ օրս և, ավելին, տարեցտարի հարստացել աշխատանքային նորանոր հաջողություններով, հիշարժան կառույցներով շինարարության տարբեր ոլորտներում:
«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ի աշխատանքներն ընդգրկում են շինարարության էներգետիկական, քաղաքաշինական, հիդրոտեխնիկական, արդյունաբերական և կապի ոլորտները, որոնցից յուրաքանչյուրի համար ընկերությունն ունի համապատասխան լիցենզիաներ:
Մենք Ուժեղ Ենք Մեր Ստեղծածով

Աշխատեք մեզ մոտ