Ընկերության մասին

Մեր աշխատանքները ընդգրկում են շինարարության էներգետիկական, քաղաքաշինական, հիդրոտեխնիկական, արդյունաբերական և հատուկ ոլորտները, որոնցից յուրաքանչյուրի համար ընկերությունն ունի համապատասխան լիցենզիաներ: Մեր հաջողության գրավականներից է սեփական մեխանիզմներով և տրանսպորտային միջոցներով ընկերության լիովին կոմպլեկտավորված լինելը: Մեր հաջողությունները աննկատ չեն մնացել, ընկերությունը երաշխավորական նամակներ է ստացել շատ կազմակերպությունների կողմից, որոնց հետ աշխատանքային փորձ է ունեցել, մասնավորապես ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի PNNL լաբորատորիայի, "Deno Gold Mining Company" ընկերության և IFAD միջազգային կազմակերպության կողմից: Մեր աշխատանքները ըստ արժանվույն են գնահատվել նաև կառավարության կողմից. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի» շենքի շինարարության համար «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ին իրենց երախտագիտությունն են հայտնել Համաշխարհային բանկը և ՀՀ Արդարադատության նախարարությունը: Պարգևատրումներ են ստացել նաև կազմակերպության առանձին աշխատակիցներ: Մեր ընկերությունը համագործակցել է բազմաթիվ պատվիրատուների, գործընկերների հետ, ներառյալ արտասահմանյան կազմակերպությունները, ընդ որում հանդես է եկել որպես գլխավոր կապալառու` ունենալով ենթակապալառուներ: Ընկերությունը ակտիվորեն մասնակցում է հանրապետության շինարարության ոլորտի խնդիրների լուծմանը: Այն հանդիսանում է Շինարարների Միության անդամ և միության խորհրդի անդամ: Ի դեմս ընկերության տնօրենի, ընկերությունը 2006թ-ին մասնակցել է ՌՖ Շինարարների Միության 7-րդ համագումարին, 2005-2006թթ.-ին` Հայաստանում կազմակերպված International Business Bridge Forum-ներին: Այսօր «ՀԱԷԿ-ի Շին.» ՓԲԸ-ն ունի իր սեփական գրասենյակը Երևանում, արտադրական բազաներ Երևանում և Մեծամորում:

Նորություններ

2008-11-10

 

§ՀԱԷԿ-ի Շինարարություն¦ ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:

2008-05-26

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն «Business Initiative Directions» միջազգային որակի համաժողովի շրջանակներում պարգևատրվել է Ոսկե կարգով: Պարգևատրման հանդիսությունը տեղի է ունեցել 2008թ. մայիսի 26-ին, Նյու Յորքում:

   

դիտել բոլորը