Լիցենզիաներ, պարգևներ և նվաճումներ

 Լիցենզիաներ   

  • թիվ 7312

շինարարության իրականացում ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝ Հիդրոտեխնիկական

  •   թիվ 11282

շինարարության իրականացում ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝ Բնակելի, հասարակական և արտադրական

  •  թիվ 8199

շինարարության իրականացում ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝ Էներգետիկ 

Պարգևատրումներ

 «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն «Business Initiative Directions» միջազգային որակի համաժողովի շրջանակներում պարգևատրվել է Ոսկե կարգով

Նվաճումներ

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի: Որակավորումն իրականացվել է «Հայաստանի Հանրապետության շինարարական կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդնում» ծրագրի շրջանակներում, Հայաստանում Առևտրի և Արդյունաբերության Եվրոպական Տնտեսագիտական Պալատի կողմից:
2008թ. Նոյեմբերին
«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ում աշխատել են ԱՁ «SGS Ուկրաինա» SGS (Շվեյցարիա) ուկրաինական ստորաբաժանման աուդիտորները:
       Աուդիտորական ստուգումների արդյունքում
   «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն առաջադրվել է որակի կառավարման  ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի   ստացմանը.   «Հիդրոտեխնիկական, էներգետիկ,  արդյունաբերական, քաղաքացիական  օբյեկտների և հաղորդակցության ցանցերի շին-մոնտաժային աշխատանքներ»  բնագավառում: Ստուգումները հաստատեցին ISO 9001:2000 միջազգային ստանդարտի պահանջներին և նորմերին համապատասխան ընկերության աշխատանքային գործընթացը: Ստուգման փուլերը ներառում էին հարցազրույներ աշխատակազմի հետ, որակի կառավարման բնագավառում թղթաբանության վերլուծություն, ինչպես նաև դիտումներ. կազմակերպության ստորաբաժանումների, տարածքի և շինարարական օբյեկտների վիզուալ զննում:
        «Մենք դիտում ենք որակի կառավարման համակարգը որպես «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ի ընդհանուր համակարգի վերահսկողության անբաժանելի մաս: Միջազգային ստանդարտների պահանջներին, շինարարական նորմերին և կանոններին համապատասխան իրականացվող աշխատանքների բարձր որակի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել անկրկնելի համբավ և ապահովել իր դիրքը Հայաստանի շինարարության շուկայում:
       Որակի կառավարման համակարգը հնարավորություն կտա բարելավել փոխհարաբերությունները հնարավոր պատվիրատուների հետ, ամրապնդել զբաղեցրած դիրքը շինարարության շուկայում:
Որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատը պետության, բիզնես-հանրության, և բնակչության առջև մեր պատասխանատվության անձնագիրն է», - նշել է «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը:



 

   

Նորություններ

2008-11-10

 

§ՀԱԷԿ-ի Շինարարություն¦ ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:

2008-05-26

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն «Business Initiative Directions» միջազգային որակի համաժողովի շրջանակներում պարգևատրվել է Ոսկե կարգով: Պարգևատրման հանդիսությունը տեղի է ունեցել 2008թ. մայիսի 26-ին, Նյու Յորքում:

   

դիտել բոլորը