«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ի մասին
«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ի աշխատանքները ընդգրկում են շինարարության էներգետիկական, քաղաքաշինական, հիդրոտեխնիկական, արդյունաբերական և կապի ոլորտները, որոնցից յուրաքանչյուրի համար ընկերությունն ունի համապատասխան լիցենզիաներ:
Ընկերության հաջողության գրավականներից է սեփական մեխանիզմներով և տրանսպորտային միջոցներով ընկերության լիովին կոմպլեկտավորված լինելը: Այս գրավականներով պայմանավորված հաջողությունները աննկատ չեն մնացել, ընկերությունը երաշխավորական նամակներ է ստացել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնց հետ աշխատանքային փորձ է ունեցել: Ընկերության աշխատանքներն ըստ արժանվույն են գնահատվել նաև կառավարության կողմից. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի» շինարարության համար «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ին իրենց երախտագիտությունն են հայտնել Համաշխարհային բանկը և ՀՀ Արդարադատության նախարարությունը: Պարգևատրումներ են ստացել նաև կազմակերպության առանձին աշխատակիցներ:
Մեր ընկերությունը համագործակցել է բազմաթիվ պատվիրատուների, գործընկերների հետ, ներառյալ արտասահմանյան այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են ֆրանսիական «Ֆրամատոմը», ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի PNNL լաբորատորիան, Համաշխարհային Բանկը, IFAD միջազգային կազմակերպությունը և Dino Gold Mining ընկերությունը, ընդ որում հանդես է եկել որպես գլխավոր կապալառու` ունենալով ենթակապալառուներ:
Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է հանրապետության շինարարական ոլորտի խնդիրների լուծմանը: Այն Շինարարների միության և միության խորհրդի անդամ է: Ի դեմս ընկերության տնօրենի, ընկերությունը 2006թ-ին մասնակցել է ՌՖ Շինարարների Միության 7-րդ համագումարին, 2005-2006թթ.-ին` Հայաստանում կազմակերպված International Business Bridge Forum-ներին: Այսօր «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն ունի իր սեփական գրասենյակը Երևանում, արտադրական բազաներ Երևանում և Մեծամորում:
Մենք Ուժեղ Ենք Մեր Ստեղծածով

Աշխատեք մեզ մոտ 