1969-1989

1969թ.-ին, հատուկ ՀՀ Ատոմակայանի շինարարությունն իրականացնելու նպատակով, «Հիդրոէներգաշին» ԱՇՄՄ-ի կազմում հիմնադրվեց ՀԱԷԿ-ի շինարարական վարչությունը: Այն կառուցել և շահագործման է հանձնել ՀԱԷԿ-ի 2 բլոկների լրիվ համալիրը: 1985թ-ին շարունակել է ՀԱԷԿ-ի 2-րդ հերթի շինարարությունը:

Բացի ՀԱԷԿ-ի շինարարությունից, ընկերությունը կառուցել է նաև Մեծամոր քաղաքը՝ կենսագործունեության համար անհրաժեշտ իր բոլոր օբյեկտներով՝ դպրոցներ, հիվանդանոց, մանկապարտեզներ, խանութներ և այլն: Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև քաղաքաշինության ոլորտում` շինարարական աշխատանքներ են կատարվել   ՀՀ տարբեր մարզերում (Բուժականի հանգստյան գոտի) և մայրաքաղաքում. կառուցվել է մարզահամերգային համալիրը, հյուսիսային կասկադը, մասնակցել է Բաղրամյան փողոցի վրա գտնվող ՀԿԿ /ներկայիս Ազգային ժողովի/ շենքի ընդլայնման շինարարական աշխատանքներին:

1969թ.-ից սկսված շինարարական կենսագրությունը շարունակվում է մինչ օրս և, ավելին, այն տարեցտարի հարստանում է աշխատանքային նորանոր հաջողություններով և հիշարժան կառույցներով:  


 

 

 

Մենք Ուժեղ Ենք Մեր Ստեղծածով

Նորություններ

2008-11-10

 

§ՀԱԷԿ-ի Շինարարություն¦ ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:

2008-05-26

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն «Business Initiative Directions» միջազգային որակի համաժողովի շրջանակներում պարգևատրվել է Ոսկե կարգով: Պարգևատրման հանդիսությունը տեղի է ունեցել 2008թ. մայիսի 26-ին, Նյու Յորքում:

   

դիտել բոլորը