Կորպորատիվ պատասխանատվություն

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն իր ներդրումն ունի բազմաթիվ կարևոր սոցիալական խնդիրների լուծման հարցում:

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն ապագայի զարգացման և առաջընթացի կարևորագույն նախադրյալը տեսնում է բարձրորակ կադրերով համալրվածության մեջ.

Այդ նպատակով, «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով լիովին վերանորոգել և համապատասխան համակարգչային տեխնիկայով, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներով համալրել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի մեկ լսարան:

Ընկերությունն իր աշխատանքային կառույցներում նպաստել է ուսանողների կողմից արտադրագործնական պարապմունքների անցկացմանը, իսկ տվյալ ֆակուլտետի լավագույն ուսանողների համար նշանակել է կրթաթոշակ, որի համար «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն համալսարանի ռեկտորատի կոմից արժանացել է պատվավոր Ոսկե մեդալի:

Բուհի ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել , որ յուրաքանչյուր տարի շրջանավարտներից մի քանիսը իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառեն «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ում:

Նորություններ

2008-11-10

 

§ՀԱԷԿ-ի Շինարարություն¦ ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:

2008-05-26

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն «Business Initiative Directions» միջազգային որակի համաժողովի շրջանակներում պարգևատրվել է Ոսկե կարգով: Պարգևատրման հանդիսությունը տեղի է ունեցել 2008թ. մայիսի 26-ին, Նյու Յորքում:

   

դիտել բոլորը