1989-2000

1990-1993թթ. ընկերությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աղետի գոտու վերակառուցման աշխատանքներին: Գյումրի քաղաքում կառուցվել և շահագործման է հանձնվել «ԼենՀԷԿ» ավանը և Մայիսյան քաղաքային կաթսայատունն իր ջերմամայրուղիներով դեպի Անի թաղամաս: Կաթսայատանը մոնտաժված են ինչպես մազութով, այնպես էլ գազով աշխատող 4 հզոր կաթսաներ, որոնց հզորությունը թույլ է տալիս ապահովել ամբողջ Գյումրի քաղաքի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումը: Կաթսայատան կոմպլեքսի մեջ կառուցվել են գլխավոր և ադմինիստրատիվ մասնաշենքեր, ստացիոնար գազակարգավորման կայան, քիմիական լաբորատորիա, մազութի մեծ պահեստարան, ծխատար ե/բ խողովակ 100մ-ից ավելի բարձրությամբ: Կառուցվել և շահագործման են հանձնվել 50 մոնոլիտ բնակելի շենքեր Գյումրի քաղաքի Անի թաղամասում, դպրոց, շրջանային կաթսայատուն, մանկապարտեզ: Շիրակացու թաղամասում կառուցվել և շահագործման է հանձնվել 20 շենք:                                                                                              

1993-1995թթ. ընկերությունը կրկին Ատոմակայանում  էր: Շատ մեծ է մեր կոլեկտիվի ներդրումը 1995թ. նոյեմբերին ՀԱԷԿ-ի վերաշահագործման աշխատանքներում: Իրականացվել են բոլոր կառույցների ուժեղացման և գլխավոր մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքները, որոնց արդյունքում շինության սեյսմակայունությունը հասցվել է 9 բալի: Կատարվել են նաև տարբեր տիպի սարքավորումների հիմքերի կառուցման և մոնտաժման, տեխնոլոգիական խողովակաշարերի և էլեկտրամալուխների անցկացման աշխատանքներ:

 

1994թ.-ից սկսվել և 2000թ.-ին հաջող ավարտի է հասցվել «Պատասխանատու Սպառիչների Հովացման համակարգի» շինարարությունը, որն ապահովում է ՀԱԷԿ-ի կենսաապահովությունը այն դեպքում, երբ շարքից դուրս է գալիս գոյություն ունեցող սառեցման համակարգը: Այն իրենից ներկայացնում է 3 ջրացայտավազան՝ յուրաքանչյուրը 5 հազ. մ³ ծավալով. համալիր` կառուցված հատուկ ավազե բարձիկի վրա իր 2 պոմպակայաններով, 10 կմ 130-800մմ տրամագծի խողովակաշարերով, ավելի քան 30 կմ մալուխային գծերի մոնտաժով, համակարգի տարածքի ժամանակակից պարսպապատումով:                    

1997-98թթ, լինելով «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի դուստր կազմակերպություն, մեր ընկերությունը, մյուս ենթակա կազմակերպությունների հետ համատեղ, ուղղակի կերպով մասնակցել է Արարատի Ոսկու գործարանի կառուցման աշխատանքներին` կառույցն ապահովելով տրանսպորտային միջոցներով, տեխնիկայով և ինժեներական կադրերով:

1997-98թթ. կատարվել են ՀԱԷԿ-ի միջուկային չոր վառելիքի պահպանման պահոցների շինարարական աշխատանքները: Կառույց՝ նախատեսված միջուկային չոր վառելիքի երկարատև պահպանման համար, 1000C ջերմության առկայության պայմաններում, ամբողջությամբ կառուցված մոնոլիտ երկաթ բետոնից, ավազե բաձրիկի վրա: Աշխատանքները կատարվել են Ֆրանսիական “Framatom” ընկերության հետ համատեղ:

«Պատասխանատու Սպառիչների Հովացման համակարգի» տարածքի պարսպատման շինարարական աշխատանքներին զուգընթաց, ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի PNNL լաբորատորիայի հետ կնքված պայմանագրով, իրականացվել են նոր կառուցվող պարագծի ֆիզիկական պաշտպանության համակարգի սարքավորումների մոնտաժման աշխատանքները, գործող պարագծի ֆիզիկական պաշտպանության համակարգի վերակառուցումը և նոր ու գործող պարագծերի ֆիզիկական պաշտպանության համակարգերի ինտերգրումը մեկ միասնական ժամանակակից համակարգում:

1997-99թթ. կառուցել ենք Հոկտեմբերյանի մայր ջրանցքի 4կմ-ոց հատվածը, ամբողջովին մոնոլիտ և հավաքովի կոնստրուկցիաներով, այդ թվում դյուկերներ, 6-9մ թռիչքով կամուրջներ, ջրացանկապատեր, խողովակաշարեր:

 


 

Մենք Ուժեղ Ենք Մեր Ստեղծածով

Նորություններ

2008-11-10

 

§ՀԱԷԿ-ի Շինարարություն¦ ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:

2008-05-26

«ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն «Business Initiative Directions» միջազգային որակի համաժողովի շրջանակներում պարգևատրվել է Ոսկե կարգով: Պարգևատրման հանդիսությունը տեղի է ունեցել 2008թ. մայիսի 26-ին, Նյու Յորքում:

   

դիտել բոլորը