2000 - այժմ
2000թ. սկսած «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն ընդլայնեց իր գործունեության սահմանները` մուտք գործելով այնպիսի շինարարական ճյուղեր, ինչպիսիք են` հիդրոշինարարությունը և ջրային տնտեսության շինարարությունը, մեծացրեց իր մասնաբաժինը քաղաքաշինության և դատաիրավական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության բնագավառներում:
2000թ. Էներգետիկ օբյեկտների շինարարության ոլորտում իրականացվել է Երևանի ՋԷԿ-ի N2 հովացման աշտարակի վերանորոգումը, վերջինս կառուցվել է 60-ական թվականներին և ունի 55մ բարձրություն: Կատարվել է երկաթ/բետոնյա թաղանթի քայքայված բետոնի հեռացում, արտաքինից ամրանային ցանցով ամրացում թաղանթի ամրանների հետ, և ամբողջ մակերևույթը պատվել է բարձրորակ տորկրետով:
Գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտի զարգացման ծրագրերով կառուցել ենք Թալինի ջրանցքի մի հատվածը (1997թ.), Ուջանի ջրատարն իր ջրացայտավազանով (2002թ.): 2002-2003թթ. ամբողջովին վերակառուցվել է Տավուշի ջրամբարը՝ փոխարինելով ամբարտակի երեսապատումը, իրականացվել է չափիչ սարքավորումների տեղադրում ջրամբարի շահագործման անվտանգության համար, ընդ որում սարքավորումների մի մասը պատրաստվել է ընկերության կողմից` եվրոպական ֆիրմաների նախագծերով:
Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի շրջանակներում 2004-2005թթ. իրականացվել է նաև Սևաբերդի և Վարդաքարի ջրամբարների շինարարությունը: Այստեղ նույնպես, բացի վերականգնողական շինարարական աշխատանքներից կատարվել է տարբեր տիպի չափիչ սարքավորումների տեղադրում ջրամբարների անվտանգ շահագործման համար:
Սկսած 2000թ-ից մինչ օրս, ՀՀ Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերով իրականացվող շինարարության շրջանակներում, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի կողմից կատարվել են վերականգնողական շինարարական աշխատանքներ Ավան, Նոր-Նորք և Մալաթիա-Սեբաստիա համայնքների I ատյանի դատարանների շենքերում, որոնցում իրականացվել են շենքերի ուժեղացման, տանիքների վերափոխման, վերելակների տեղադրման, դռների և պատուհանների լիովին փոխարինման, ջեռուցման, ջրամատակարարման, հեռախոսաֆիկացման և կոյուղու համակարգերի շինարարական աշխատանքներ: Ինչպես նաև կատարվել են ամբողջ անհրաժեշտ կահույքի կոմպլեկտավորման, կապի, ազդանշանային և հեռուստատեսության համակարգերի տեղադրման աշխատանքներ:

2006թ. ամռանը շահագործման է հանձնվել «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի» շենքը: Այն իրենից ներկայացնում է 4 հարկանի ամբողջական մի կառույց` ապահովված ներքին և քաղաքային հեռախոսաֆիկացիայի, ռադիոֆիկացիայի, հրդեհային և պարետային ազդանշանային և ահազանգման, ինչպես նաև անկախ ջեռուցման համակարգերով:
2004թ.-ին Արմավիր քաղաքում կառուցվել է Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի
դեպարտամենտի PNNL լաբորատորիայի հետ կնքված պայմանագրով իրականացրել է ՀԱԷԿ–ի ֆիզիկական պաշտպանության համակարգի վերակառուցմանը, կատարելագործմանը, ժամանակակից պահանջների համապատասխանեցմանն ուղղված շինարարական մոնտաժային աշխատանքների առաջին փուլը: Նախագծի ամբողջական իրականացումից հետո ՀԱԷԿ–ի ֆիզիկական պաշտպանության համակարգն իր տեխնիկական հագեցվածությամբ, կարևոր ենթակառույցների պաշտպանվածության մակարդակով լիովին համապատասխանում է նմանատիպ կառույցներին ներկայացվող ժամանակակից պահանջներին:
2007 թվականի մայիսից, համաձայն «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ի և “Deno Gold Mining Company” ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի (19.05.06թ), իրականացվել են Կապանի պղնձա-մոլիբդենային կոմբինատի ընդլայնման, ինչպես նաև «Գեղանուշ գետի կիրճում պոչամբարի» կառուցման շինմոնտաժային աշխատանքները:
2009թ.աշնանը շահագործման են հանձնվել ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Ընդհանուր Իրավասության Դատարանի» շենքը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Առաջին Ատյանի Դատարանի» նոր շենքը: 
Շենքերի`համապատասխանաբար վերակառուցման և կառուցման աշխատանքներն իրականացվել են ՀՀ Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերի` օբյեկտների շինարարության շրջանակներում:
Երևանի Ջրամատակարարման և Ջրահեռացման Ծրագրի շրջանակներում` «Համայնքային Զարգացման և Ջրահեռացման Ծրագրերի Գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով, 2009թ. իրականացվել են Երևան քաղաքի Շենգավիթ տեղամասի բակային պոմպերի տեղադրման և բակային պոմպակայանների վերակառուցման, Մուշական և Ջրաշեն գյուղերի ջրամատակարարման բարելավման, Խարբերդ գյուղի ջրատարի վերակառուցման աշխատանքները:
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության` Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով, ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի շրջանակներում, 2010թ. մեր ընկերության կողմից շահագործման է հանձնվել Արմավիրի մայր ջրանցքը` ՆԿ399+0-ՆԿ444+0:
Մենք Ուժեղ Ենք Մեր Ստեղծածով

Աշխատեք մեզ մոտ 